Ընտրեք երկիրը
iOS-ի (iPhone, iPod և iPad) և Android-ի (հեռախոսներ և պլանշետներ) մեր հավելվածները օգտագործման համար շատ պարզ են և հարմարավետ, ինչի շնորհիվ ձեր հաճախորդները պատվերի հետ կապված խնդիրներ չեն ունենա: Հարմարավետությունն ու գործառնությունների լայն հնարավորությունները՝ մեր հավելվածների ոչ բոլոր առավելություններն են: Նրանք հիանալի են աշխատում ինչպես պլանշետներում, այնպես էլ բջջային սարքերում: Այս ամենը թույլ կտա ձեր հաճախորդների առավելագույն քանակության լսարան ըդգրկել:
Մեր կողմից թողարկվող բոլոր հավելվածները նատիվ են և հրապարակված են AppStore-ի և GooglePlay-ի հարթակներում:
Մենք հավելվածները ռեկորդային ժամանակում ենք թողարկում: Բոլոր անհրաժեշտ տվյալները տրամադրելուց հետո, 3 օրվա ընթացքում մենք ձեզ համար հավելվածներ կթողարկենք, և դրանք հասանելի կլինեն AppStore-ում և GooglePlay-ում:
Երբ բոլոր հավելվածներն կթողարկվեն՝ մենք սկրիպտեր կտրամադրենք, որոնք ավտոմատորեն կառաջմղեն հավելվածը:
Հավելվածը պահպանում է պատվերների պատմությունը՝ այնպես որ ձեր հաճախորդները իրենց պատվերները մեկ հպումով կրկնեն:
Հետհաշվարկի թայմեր, որը ցույց կտա, թե պարվերն որքան ժամանակից կառաքվի (տեղ կհասցվի):
Հասցեների գրքում կարելի մի քանի հասցեներ ստեղծել և պատվերի առաքման համար ձեր հասցեագրքում կարող եք արագ բազմաթիվ հասցեներ ստեղծել և արագորեն տեղափոխվել դրանց միջև:
Հաճախորդը հավելվածից կարող է օպերատիվորեն զանգահարել օպերատորին և շատ արագ լուծել այս կամ այն հարցը:
Մեր հավելվածն ունի 3D Touch աջակցություն՝ հաճախորդների հետ շփումը բարելավելու համար:
Մենք նաև պատվերի ընթացիկ կարգավիճակին ակնթարթային հետևելու համար հավելվածներում վիջեթների աջակցություն ենք իրականացնում՝ ընդ որում հավելված մտնելու կարիք չկա:
Մեր հավելվածները աջակցվում են IPad-ի բազմապատուհան ռեժիմում: Կարող եք աշխատել համացանցում և միաժամանակ սնունդ պատվիրել:
Կարող եք ինքնուրույն կարգավորել շրջանները, որտեղ արտադրանք եք առաքում, կարգավորել պատվերների ստացման լոգիստիկան: Ինչպես նաև սահմանել ֆինանսական քաղաքականությունը, նշելով առաքման շրջանի նվազագույն գումարը, կարգավորել վճարովի կամ անվճար առաքման պայմանները:
Մենք նաև ձեր հաճախորդների ամբողջ բազայով PUSH ծանուցումների առաքում ունենք: Նրանք անմիջապես իմանում են ձեր վերջին ակցիաների կամ այլ նորությունների մասին: Սա ակնթարթորեն կավելացնի ձեր շահույթը: Մենք նաև պատվերների կարգավիճակի փոփոխվելու վերաբերյալ ծանուցումներ ունենք: Ձեր հաճախորդը միշտ կիմանա, որ դուք հոգում նրա մասին, ժամանակին տեղեկացնում եք իր պատվերի կարգավիճակի մասին:
Աշխատանք առանց սպասելու, ընտրացանկի ակնթարթորեն բեռնում և ձեր առանձնասենյակ պատվերի առաքում: Իսկ կրկնակի մակարդակի քեշավորումը թույլ է տալիս վերբեռնել միայն նորացված տվյալները, ինչը շատ արագացնում է ծրագրի աշխատանքը: Իսկ եթե բացակայում է ինտերնետը, ապա հավելվածը կաշխատի կատալոգի ռեժիմում, և հաճախորդը, նայելով ընտրացանկին՝ կկարողանա անմիջապես հավելվածից զանգահարել ձեզ:
Ձեր CRM-ից առցանց ռեժիմում դուք կառավարում եք բոլոր տվյալներն ու ոճերը, ինչպես նաև API օգնությամբ ձեր համակարգից տվյալները կարելի է ուղղակիորեն ինտեգրել հավելվածի և կայքի մեջ:
Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե պատվեր ձևակերպելու համար որ դաշտերը պետք է լրացնի հաճախորդը, և որոնք կարող են օգտագործվել լրացուցիչ տեղեկատվության հավաքման համար: Դաշտերի հրապարակումն ու անջատումը իրականացվում է CRM համակարգում մի քանի կտտոցով:
Ձեր հաճախորդները պատվերների համար կարող են վճարել բանկային քարտերով և էլեկտրոնային արժույթներով, ինչը նրանց համար շատ հարմար է, իսկ մենք փորձել ենք այնպես անել, որ ձեր բոլոր ֆինանսական գործառնությունները արդեն հաջորդ օրը անմիջապես հաշվեգրվեն ձեր հաշվարկային հաշվին:
Մեր կայքերն ու հավելվածները թարգմանված են 5 լեզուներով. անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, ղազախերեն և ադրբեջաներեն: Նույնիսկ օտարերկրացիներին հասկանալի կլինի, թե ինչպես օգտվել հավելվածից:
Կարող եք ապրանքների կոնստրուկտորներ ստեղծել, դրանց տարբեր մոդիֆիկատորներ ավելացնել, ինչը հաճախորդին թույլ կտա առավելագույն կերպով բավարարել իր պահանջները:
Եթե ունեք հաստատությունների ցանց կամ միջազգային չհատուցվող գումար (ֆրանշիզա), ապա հեշտությամբ կարող եք նոր երկրներ, քաղաքներ և շրջաններ ավելացնել՝ պարզապես մի երկու անգամ սեղմելով (կտտացնելով) ձեր առանձնասենյակում: Բոլոր անհատական կարգավորումները յուրաքանչյուր քաղաքի համար պահպանվում են՝ ընտրացանկից մինչև շրջանների կարգաբերումները:
Մշակման ընթացքում պահպանվել է անվտանգության բարձր մակարդակը: Փոխանցման ժամանակ բոլոր տվյալները ծածկագրված են 1024-բիթանոց բանալիով:
Կարող եք կարգավորել ինքնաարտահանման ամբողջ համակարգի աշխատանքը, եթե առաքում չունեք կամ այն ժամանակավոր չի աշխատում:
Կարող եք ակտիվացնել ձեր անհատական հավատարմության համակարգը: Ձեր հաճախորդները կատարված պատվերների համար միավորներ կկուտակեն, որից հետո, ելնելով 1 միավոր = 1 ռուբլի հաշվարկից՝ նրանք այդ միավորներով կկարողանան վճարել պատվերի մի մասը: Դուք ինքներդ եք ոչոշում, թե որ ապրանքի համար քանի միավոր պետք է հաշվարկվի Ձեր հաճախորդին:
Մեր ապրանքներում որոնման շատ հարմար համակարգ է տեղադրված: Դուք կարող եք հեշտությամբ գտնել Ձեզ դուր եկած ցանկացած ապրանք:
Պիտակների միջոցով նկատելի դարձրեք ձեր արտադրանքը . Հիթ, Նորույթ և այլն: Այսպիսով, ավելացրեք այս կամ այն արտադրանքի պահանջարկը: Ձեր հաճախորդները կարող են նաև կայքում կամ հավելվածներում առանձնացնել կամ խմբավորել որոշակի պիտակներով արտադրանքը:
Բոլոր չարագործները և սպամ ուղարկողները արագորեն կհայտնաբերվեն և ավտոմատ ռեժիմով արգելափակվեն, ինչը կնպաստի ձեր հարմարավետությանը և կայունությանը աշխատանքում:
Մենք մշակել ենք պրոֆեսիոնալ, մինչև մանրուքները կշռադատված CRM համակարգ: Օգտվե՛ք բացարձակ ԱՆՎՃԱՐ:
Կարող եք նաև ձեր CRM համակարգում կարգավորել պատվերների ընդունումը և ավտոմատացնել բջջային հավելվածի, կայքի և սոցիալական ծրագրերի հետ աշխատանքը: Դրա համար շատ պարզ և միևնույն ժամանակ շատ հուսալի API ենք մշակել:
Անմիջապես հավելվածից կամ կայքից օպերատորի հետ չաթի աջակցութ յթւն՝ օպերատորին փոխանցելով հաճախորդի բոլոր նույնականացման տվյալները:
Հավելվածներում և կայքերում առկա է նաև ծանուցումների պատմություն: Հաճախորդները միշտ տեղյակ կլինեն ձեր վերջին նորություններին, նույնիսկ եթե ինչ-որ բան բաց են թողել:
Եթե ձեր արտադրությունում չնախատեսված իրավիճակ է տեղի ունեցել՝ կարող եք անմիջապես արգելափակել պատվերների ստացումը, միաժամանակ հաճախորդների համար հրապարակելով պատճառը:
Հավելվածում հաճախորդները կարող են իրենց կարծիքները թողնել, միաժամանակ լուսանկարներ կցել: Դուք կարող եք պահպանել հետադարձ կապը յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ դրանով իսկ բարձրացնելով ձեր ծառայության որակը:
Կարող եք նաև ինտեգրումը կարգավորել SMS ծառայության հետ և յուրաքանչյուր պատվերի վերաբերյալ SMS ծանուցումներ ստանալ:
Դուք կարող եք միայն նախնական պատվերով կարգավորել համակարգի աշխատանքը, եթե ապրանքներ եք առաքում, որոնց պատրաստման համար երկար ժամանակ է պահանջվում, օրինակ՝ 1-2 օր:
Կարող եք համակարգը այնպես կարգավորել, որպեսզի միայն վճարված պատվերներ ստացվեն:
Կարող եք վերլուծական համակարգեր միացնել, ինչպիսիք են Google Analytics, Yandex AppMetrica, Flurry և այլն
Մեր հավելվածներից մեկի օրինակ
Սակագները ավտոմատորեն են փոփոխվուն՝ ուղղակիորեն Ձեր աճի հետ միասին: Սակագնի վերահաշվարկը սկսվում է յուրաքանչում անսվա 1-ից:
Կարող եք անսահմանափակ սակագին գնել և ոչ մի միջնորդավճար չվճարել:
Կամ հենց հիմա գրանցվեք և արդեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ստացեք հավելվածները: