Ընտրեք երկիրը
FoodSoul™-ի բազմաֆունկցիոնալ CRM-ն թույլ է տալիս լիովին ավտոմատացնել բիզնես գործընթացները հասարակական սննդի և մանրածախ առևտրի ոլորտում՝ պատվեր ընդունելուց մինչև սպառողին արտադրանքի վերջնական առաքումը, վիճակագրության հավաքումը և ֆինանսների հաշվառումը: FOODSOUL-ի հարթակում կայքի և բջջային հավելվածի մշակման դեպքում՝ հասանելիությունը CRM-ին անվճար է: Մեր CRM-ն՝ միասնական էկոհամակարգի անբաժանելի մասն է, որը ներառում է վեբ-կայքերը, բջջային և սոցիալական հավելվածները, առաքիչների դիտարկման համար և հաշվապահության վարման գործիքները: Այս լուծումը հետևյալ հնարավորությունն ունի.
Մեր համակարգի հնարավորությունները օգտակար կլինեն ձեր ընկերության բոլոր աշխատակիցներին: Ձեր առանձնասենյակում դուք կարող եք միացնել ձեր առաքման ծառայությանը առնչություն ունեցող անսահմանափակ քանակությամբ օգտատերերի: Յուրաքանչյուր աշխատակցի համար իր հասանելիության մակարդակն է կարգավորվում և սահմանվում են տեղեկատվության կառավարման իրավունքները: FoodSoul™-ի CRM-ն օգտակար կլինի.
Ներդրման հեշտությունը և հասկանալի ինտերֆեյսը մեր CRM-ում յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքը պարզ և մատչելի են դարձնում, նույնիսկ եթե նա տեղեկատվական համակարգի ակտիվ օգտատեր չէ: Նաև ցանկացած հաճախորդի համար մենք անվճար ուսուցում ենք անցկացնում և բացարձակ անվճար տեխնիկական աջակցություն ենք տրամադրում: Աշխատանքի սխեման CRM-ում:
Մեր անվիճելի առավելությունները կգնահատեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդները: Ներդրման պարզություն ու արդյունավետություն Մեր CRM համակարգի հետ կարելի է աշխատել գրանցվելուց անմիջապես հետո: Հարմար ինտերֆեյս Ինտուիտիվորեն հասկանալի ինտերֆեյսը թույլ է տալիս կենտրոնանալ խնդիրների կատարման վրա, այլ ոչ թե բարդ տեխնիկական պահերի: Մուլտիհարթակություն և հասանելիություն ցանկացած ժամանակ Համացանցի հասանելիության դեպքում CRM FoodSoul-ը կարելի է օգտագործել ցանկացած սարքի վրա՝ համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի: Շուրջօրյա աջակցությունը և կանոնավոր բեկափները ապահովում են աշխատանքի կայունությունը: Անվճար ուսուցում և սպասարկում Ձեզ և ձեր աշխատակիցների համար մենք համակարգի օգտագործման վերաբերյալ անվճար հրահանգավորում կանցկացնենք: Համագործակցություն շրջանակներում դուք կարող եք բոլոր գործիքներից բացարձակապես անվճար օգտվել: Տեխնիկական աջակցություն 24/7 Օրվա ընթացքում ցանկացած ժամանակ կարող եք դիմել մեր մասնագետներին՝ տեխնիկական խնդիրների և այլ հարցերի լուծման համար: Կայունություն և հուսալիություն Մենք համակարգի աշխատունակության շուրջօրյա դիտարկում (մոնիթորինգ) ենք անցկացնում, օրը մեկ անգամ պահուստային պատճենահանում ենք իրականացնում, երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը: Ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում Մեր CRM-ի յուրահատկությունը նրանում է, որ այն համաժամանակեցվում է բոլոր արտաքին համակարգերի հետ՝ ներառյալ կայքերը, սոցիալական ցանցերի հավելվածները, բջջային հավելվածները, ինչպես նաև ինտեգրվում է ցանկացած ավտոմատացման ծառայությունների (սերվիս) հետ: Ունենալով հասանելիություն FoodSoul (TM) համակարգի առանձնասենյակին՝ Դուք կարող եք լիովին հսկել ձեր ընկերության բիզնես գործընթացները: Ձգտում դեպի կատարելագործումը Մենք մշտապես կատարելագործում ենք մեր համակարգը, ավելացնելով նոր օգտակար ֆունկցիոնալ, ուղղելով թերությունները և բարելավելով յուզաբիլիթիները, որպեսզի ձեր թիմի աշխատանքը ավելի հարմար և արդյունավետ լինի:
Դուք կարող եք ինքնուրույն միանալ մեր համակարգին, հղում Wiki
Կամ հենց հիմա գրանցվեք և արդեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ստացեք հավելվածները: