Ընտրեք երկիրը
FoodSoul ընկերության գաղափարը ծնվել է 2011 թվականին, երբ հիմնադիր Դմիտրի Սուխարևը դեռ իր սեփական սննդի առաքման ծառայությունն ուներ: Այս ոլորտում աշխատելիս՝ նրա համար ակնհայտ դարձավ, որ շուկայում բացակայում են պրոֆեսիոնալ բջջային լուծումների ստեղծման համար հասանելի հավելվածները: Միայն մեկ հարթակի համար բջջային հավելվածներն արժեին 150 000 ռուբլի: Միևնույն ժամանակ, առաջարկվող լուծումները պարզունակ էին`շատ սահմանափակ գործառնություններով: Իբրև սկսնակ ձեռնարկատեր՝ նրա համար դա բավականին տպավորիչ գումար էր: Ստեղծված պայմանները դրդեցին սկզբունքորեն նոր բիզնես գաղափարի զարգացմանն ու ստեղծմանը, որը Դմիտրիին երկար ժամանակ հանգիստ չէր տալիս: Եվ մեկ տարի անց նա վաճառեց սննդի առաքումը և նախագծի զրոյից ստեղծման համար սկսեց թիմ ձևավորել:
Նախագծի հիմնման ժամանակ հետևյալ խնդիրները դրվեցին և դրանց հասան. 1) Արտադրանքը պետք է պրոֆեսիոնալ մակարդակով մշակված լինի 2) Արտադրանքը պետք է հասանելի լինի ցանկացած մակարդակի ընկերություններին/ձեռնարկատիրոջը 3) Արտադրանքը պետք է բարձր մակարդակի ավտոմատացում ունենա 4) Արտադրանքը պետք է ճկուն լինի և հեշտությամբ ինտեգրվի այլ ծառայությունների (սերվիս)/համակարգերի հետ 5) Արտադրանքը պետք է արագ ինտեգրվի բիզնեսում (այսօր մենք 3 օրում ենք հասել ինտեգրման ժամկետներին):
Երկար և քրտնաջան աշխատանքից հետո 2013 թվականի նոյեմբերին գրանցվեց իրավաբանական անձը՝ «ՖուդՍոուլ» ՍՊԸ-ն, և 2014 թվականի հունվարին հայտնվեցին առաջին հաճախորդները:
Ընկերության հիմնադիրները երբեք ներդրողներ չեն փնտրել, չեն մասնակցել տարբեր ստարտապ/բիզնես-ակսելերատորներում, ամբողջ ուղին ինքնուրույն են անցել և օգտվել են միայն հասանելի միջոցներից, որոնք, հարկ է նշել, այնքան էլ շատ չեն եղել: Միջոցների սահմանափակությունը նպաստել է ընկերության ներսում ավտոմատացման գործընթացների բարձր մակարդակի կառուցմանը, ինչը թույլ է տալիս փոխարինել տասնյակ աշխատակիցների աշխատանքը: Հիմնադիրները կարողացել են վերացնել ամբողջ սովորական առօրյա աշխատանքը և կառուցել բացաձառապես հաճախորդների սպասարկման մակարդակի բարելավման և սերվիսի հնարավորությունների ընդլայնման վրա հիմնված աշխատանք:
3 տարի անց կարելի է վստահորեն ասել, որ FoodSoul-ը՝ առաջատարն է այս շուկայում և իր հաճախորդներին սպասարկման ամենաբարձր ծառայությունն է ապահովում: Գոյության ընթացքում ընկերությունը իր մշակումներում երբեք պատրաստի ձևանմուշային լուծումներ չի օգտագործել:
FoodSoul-ը միշտ ձգտում է սահմանված իդեալին՝ ստեղծել անվտանգության բարձր մակարդակ ունեցող բարձր օպտիմիզացված տեխնոլոգիաներ: Ներկայումս հասնելով այսպիսի բարձր արդյունքների՝ ընկերությունը չի դադարում իր զարգացման մեջ, քանի որ առջևում շատ աշխատանք է սպասվում:
Մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում՝ թվային դարաշրջանի ժամանակ, բարձր տեխնոլոգիաների անցման ժամանակ: Ցավոք, ոչ բոլորին են հասանելի այն նորամուծությունները, որոնք տալիս են ժամանակակից միտումները, և մեր նպատակներից մեկն է՝ ճեղքել բիզնեսի և տեխնոլոգիայի միջև առկա պատնեշը: Մենք կարողացանք ստեղծել ընկերություն, որն ակնթարթորեն հաշվի է առնում շուկայի բոլոր փոփոխությունները և արագորեն նոր ժամանակակից տեխնոլոգիաներներ է ներդնում: Միասին աշխատելով՝ մենք սիմբիոզ կստեղծենք ձեզ հետ: Մենք միասին կաճենք և նոր բարձունքներ կնվաճենք: Սա է բիզնեսի հաջողության և կայունության հիմնական բանաձևը:
Ամբողջ աշխարհը գնում է դեպի ավտոմատացում և ռոբոտացում: Սա համաշխահային միտում է, նույնիսկ կասեի՝ սա ժամանակակից աշխարհում բիզնեսի էվոլյուցիան է: Մեր նպատակն է օգնել մյուս ձեռնարկություններին մասնակցել այս գործընթացին, ընդ որում շեշտում եմ «օգնել» բառը, քանի որ միակ ճիշտ ռազմավարությունը համարում եմ «win-win»-ը: Մենք Ձեզ ենք օգնում զարգանալ, Դուք՝ մեզ: Եկեք միասին զարգանանք և աշխարհը ավելի լավը դարձնենք:
Կամ հենց հիմա գրանցվեք և արդեն 3 աշխատանքային օրվա ընթացքում ստացեք հավելվածները: